Տնտեսություն - Բորբոսնած կոնֆետների հետքերով

Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսնած կոնֆետներ:

ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների արագ արձագանքի արդյունքում Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մ. Գեղամյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց այլ սննդամթերք:

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ վերահսկողական միջոցառումներից հետո վաճառքից հանվել և ոչնչացվել է ժամետանց 3 տուփ աղացած միս, 5 լիտր բնական և գազավորված հյութեր, շոգեխաշած մսի մեկ պահածո, 6 հատ խտացրած կաթ, 6 շոկոլադե ձողիկներ «Թվիքս», 3 շոկոլադե վաֆլի «Յաշկինո», 22 գարեջուր:

ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ