Հասարակություն - Հայաստանում բնակարան դեռ չեմ գնել, երկու օր այստեղ եմ՝ կփնտրեմ. Սերժ Թանկյանը՝ 2018թ․-ին տված խոստման մասին (տեսանյութ)

Դեռ բնակարան չեմ գնել։ Այս մասին Tert.am-ի լրագրողի հարցին ի պատասխան նշեց System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ «Երբ մի տեղ բնակարան ես ցանկանում գնել, պետք է տարբեր տեղեր գնաս, տեսնես՝ որտեղ ես քեզ հանգիստ զգում: Անցյալ տարի, երբ ընտանիքով Հայաստանում էինք, փնտրեցինք բնակարան, բայց չգտանք, այս անգամ մի երկու օր դեռ այստեղ եմ, կնայեմ մեկ-երկու տեղ, բայց երբ ավելի շատ ժամանակ ունենամ փնտրելու, կնայեմ: Ես և տիկինս ցանկանում ենք գնել բնակարան»:

Հիշեցնենք, որ 2018 թ. հեղափոխության օրերին Սերժ Թանկյանը Հանրապետության հրապարակի ամբիոնից հրապարակավ խոստացել էր Հայաստանում բնակարան գնել՝ հայրենիքում ավելի շատ ժամանակ անցկացնելու համար:

Հարցին՝ Երևանո՞ւմ, թե՞ Վանաձորում եք ցանկանում բնակարան գնել, Թանկյանը ծիծաղով պատասխանեց՝ «Որտեղ գնենք, մեկը պետք է նեղանա: Հավանաբար՝ Երևանում: Վանաձորում արդեն իրենց տունը կա»:

 

 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ