Քաղաքական - Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է  ԱԺ պատգամավոր Էդգարի Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգարի Առաքելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Արարատ Միրզոյանը նշեց, որ համապատասխան գրություն է ուղարկել ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանին։

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Առաքելյանը որոշել է մանդատը վայր դնել։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ