Միջազգային - Թրամփը Բոլթոնին ազատել է աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին: Թրամփն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Երեկ երեկոյան ես Ջոն Բոլթոնին հայտնել եմ, որ իր ծառայությունները Սպիտակ տանն այլևս անհրաժեշտ չեն: Համաձայն չեմ նրա մի շարք առաջարկների հետ, այդ պատճառով խնդրել եմ, որ հրաժարական ներկայացնի։ Նա դա արել է այսօր առավոտյան»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի անունը:
yerkir.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ