Քաղաքական - Թեւան Պողոսյանը` Արցախի ընտրությունների մասին. «Պետք չէ թեւաթափ լինել»

«Արցախյան հիմնահարցի թեման կարող է քննարկվել, երբ Արցախը կլինի սեղանի շուրջ: ՀՀ իշխանությունները սկսել են շեշտադրել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, երկար գործընթաց է լինելու, սակայն դրանից պետք չէ նեղվել: 101 տարի հիմնահարցը գոյություն ունի, կարող է մի 101 տարի էլ ձգվի»,-ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Նրա խոսքերով, պետք է միշտ պատրաստ լինել ու զարկ տալ տնտեսական զարգացմանն ու երկրի հզորացմանը, որովհետեւ երբ Ադրբեջանը հարմար պահ տեսնի, անպայման կգնա ինչ-ինչ սրացումների, մանավանդ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական որոշում կա այնտեղ: Ինչ վերաբերում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությանը, որ Վրաստանի հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հետեւաբար չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, այս մասին էլ պարոն Պողոսյանն ասաց. «Անկախ նրանից՝ Վրաստանը ճանաչում է, թե չի ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները, Արցախը որոշել է գնալ ժողովրդավարության ճանապարհով, իսկ ընտրությունները հիմքն են իշխանությունների ձեւավորվման, երկրի կյանքի կազմակերպման:

Այստեղ գալիս է նաեւ երկրորդ խնդիրը` Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ ինստիտուտները պետք է կարողանան այդ ընտրություններն աշխարհին այնպես ներկայացնել, որ երեւա, որ ժողովրդավարությունը զուտ խոսքեր չեն, իշխանությունն էլ ընտրվում է ընտրու թյունների միջոցով` ժողովրդի կողմից, հետեւաբար, Արցախի հետ պետք է նստել բանակցությունների: Այնպես որ, պետք չէ թեւաթափ լինել, ուղղակի պետք է լավ պատրաստվել, ճիշտ հաշվարկել, հաշվի առնել բոլոր սցենարները եւ ունենալ տեսլական»:


aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ