Քաղաքական - «Խորհրդային տարիներին երեխաներին նաեւ կրակելու էին տանում, մինչդեռ հիմա նրանք իրական ինքնաձիգ ձեռքները վերցրած չկան»

Դեռեւս 2018-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողներին ասել էր, թե շախմատ, նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) եւ ֆիզկուլտուրա առարկայի, Հայոց եկեղեցու պատմություն,ազգային երգ ու պար առարկաների հետ կապված խնդիրներ կան: Այնուհետեւ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն էր խոսել այդ թեմայով:

Aravot.am-ը Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նման հայտարարություններին, այն պարագայում, երբ Հայաստանն, ըստ էության, պատերազմի մեջ է եւ անհանգիստ տարածաշրջանում է: «Անցյալ տարի մենք հանդիպել ենք իրար հետ, խոսակցություն գնաց ՆԶՊ-ն դպրոցում թողնել-չթողնելու կամ ճամբարային տարբերակ դարձնելու վերաբերյալ: Ես առաջարկեցի, որ երեխաները սուսերամարտով զբաղվեն եւ չորս տարի դասընթացը դարձնել 2 տարի, իսկ տնտեսված ֆինանսական ռեսուրսներն ուղղել ճամբարի վրա, որտեղ գործնական պարապմունքներ կլինեին: Այդ ամեն ինչը կբերեր նրան, որ բանակին պատրաստված երիտասարդ կտայինք: Թե հիմա այդ ուղղությամբ ինչ են անում, տեղյակ չեմ, դրանից հետո ինձ հետ այլ հանդիպում չի եղել»,-ասաց Վարդանովը: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն էլ ասաց, որ խնդրին անդրադարձել է պատգամավորական գործունեության ժամանակ, ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվել է ՆԶՊ դասագիրքը, դպրոցներում առկա սարքավորումները, դասավանդող ուսուցիչների գիտելիքները: Հավելեց, որ ամեն անգամ ՆԶՊ-ի հարցը բարձրացնելիս ինքը հիշում էր, որ խորհրդային տարիներին երեխաներին նաեւ կրակելու էին տանում, մինչդեռ հիմա նրանք իրական ինքնաձիգ ձեռքները վերցրած չկան:

Թեւան Պողոսյանն ասաց, որ ինքն էլ չգիտի, թե ներկայումս խնդիրն ինչ փուլում է, տեղյակ է, որ հ/կ-ներն են այդ ուղղությամբ աշխատում, Երկրապահն է ճամբարներ կազմակերպում, ոմանք կամավոր սկզբունքով իրենց երեխաներին տանում են հրաձգարաններ կրակելու: «Կարճ ասած, այդ ամենը մի գաղափարի մեջ էր` եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին: Ընդհանրապես քաղաքացիական պաշտպանության ծրագիրը պետք է բարձր մակարդակի վրա լինի, ոչ թե մի քանի տարին մեկ ձեւական «Շանթ» իրականացնել»,-ընդգծեց նա:

aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ