Տնտեսություն - ԱՄՆ առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հայկական ընկերության նկատմամբ

ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հայաստանից:

Պատժամիջոցային ցանկում հայկական երկու ընկերություն է ընդգրկվել: Խոսքը «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) մասին է:  

«ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից» և վերաարտահանել առանց անհրաժեշտ արտոնագրերի: Անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է գտնվում»,-ասվում է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում:

ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև ՌԴ Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը և ևս 14 ընկերություն Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից:

Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականության շահերին:

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 14-ից:

 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ