Քաղաքական - «Ռուսթավի 2»-ի տնօրենը խոստացել է Ռուսաստան արտահանվող գինու եւ բորժոմիի մեջ միզել

«Ռուսթավի 2» սաակաշվիլիամետ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել է, որ պատրաստ է միզել գինու եւ բորժոմիի մեջ որպես վրեժ արտադրողներին, որոնք արտադրանքը Ռուսաստան են տեղափոխում, փոխանցում է Թբիլիսիում «Վզգլյադ» պարբերականի թղթակիցը։

«Դե գրողը տանի այդ բորժոմին եւ գինին։ Հիմա մենք պետք է ասենք, որ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը լա՞վն է, որպեսզի ինչ-որ մեկը բորժոմին, գինին եւ նաբեգլավին տանի Ռուսաստան։ Ես կմիզեմ այդ ամենի մեջ։ Ինձ համար միեւնույն է։ Մենք երկի՞ր ենք, թե՞ առեւտրի օբյեկտ»,- բղավել է նա հեռուստաալիքի ստուդիայում։


Գվարամիան դիմել է արտադրողներին «Ուկրաինային վաճառելու» կոչով։

«Ինչո՞ւ եք մեր ժողովրդին բռնաբարում (օգտագործված է անվայելուչ արտահայտություն)։ Մեզ (նկատի ունի հեռուստաալիքը) արգելել են մտքերն ազատ արտահայտել, միայն թե ձեր բորժոմին Ռուսաստանում ազատ վաճառվի»,- բղավել է նա, մինչ մյուս հաղորդավարը փորձել է նրան հանգստացնել։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունիան հաղորդումը սկսել է ռուսական ղեկավարությանն ուղղված հայհոյանքներով։ Վրաստանի իշխանությունները նրան մեղադրել են սադրանքի մեջ, իսկ Թբիլիսիի բնակիչները հանրահավաք են անցկացրել հեռուստաալիքի շենքի մոտ, որից հետո ալիքի հեռարձակումն ընդհատվել է մինչեւ երկուշաբթի առավոտ։

Ավելի ուշ հրապարակվել է Պետդումայի նախագիծը Վրաստանի դեմ պատժամիջոցների մասին։ Սակայն Վլադիմիր Պուտինը դրա դեմ է հանդես եկել, նրա որոշմանն աջակցել է Վրաստանի վարչապետը։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ