Քաղաքական - Նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք՝ 2018-ի հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Ապրիլի 16-ին էլ ՍԴ դատավորի պաշտոնում չէր ընտրվել Գոռ Հովհաննիսյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ