Քաղաքական - Լևոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր հետ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին արձագանքել է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը և ասել, որ պատրաստ է հանդիպել նրա հետ, գրում է Aysor.am-ը։

«Ես կարող եմ հանդիպել պարոն Քլոյանի հետ։ Նախ՝ կցավակցեմ, ցավ կհայտնեմ կատարվածի համար», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ տասը տարի շարունակ մարտիմեկյան իրադարձությունները կապել են իր ընտանիքի հետ։

Հարցին, թե ովքե՞ր են նրա ընտանիքի հետ կապողները, Քոչարյանն արձագանքել է. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը՝ առաջին հերթին»։

Նշենք, որ «Հայկական ժամանակի» նախկին խմբագիրը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։

Լևոն Քոչարյանը նաև ասել է, որ ինքը Փաշինյանի հասցեին մեղադրանք չի ներկայացնում, այլ փոխանցում է իրականությունը։

Հիշեցնենք, ավելի վաղ Սարգիս Քլոյանը ցանկություն էր հայտնել հանդիպել Լևոն Քոչարյանի հետ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ