Հասարակություն - 20-ամյա զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով. ՔԿ

2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասիբն տեղեկանում ենք Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Կապանի ԶԿ զինծառայող Արարատ Խեչումյանը: «Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ. Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ