Քաղաքական - Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարարի հետ

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 15–ին հանդիպեց Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի (Андрей Равков) հետ։

Ինչպես տեղեկացնում  է Հայաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունից. հանդիպմանը քննարկվեցին ռազմական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արծարծվեցին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության թեման, այդ թվում՝ բազմակողմ կառույցների շրջանակներում։

Դեսպան Արմեն Ղևոնդյանը նախարար Անդրեյ Ռավկովին ներկայացրեց Բելառուսում՝ համատեղության կարգով ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ