Հասարակություն - Արշալույսում համայնքապետի ԺՊ է նշանակվել Զարզանդ Գրիգորյանի տեղակալը. գյուղում բողոքի ակցիաները շարունակվում են

Արմավիրի մարզի Արշալույս համայնքում համայնքի ղեկավարի` Մանվել Գրիգորյանի եղբորրոդի Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարման դադարեցումից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալը: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը` նշելով, որ մարզպետարանը նշանակումն այրել է ըստ սահմանված կարգի:

Նշենք, որ այս որոշումը նույնպես առաջացրել էր արշալույսցիների վրդովմունքը, նրանք պնդում են, որ ժամանակավոր պաշտոնակատարը Զարզնադ Գրիգորյանի «մարդն է» եւ այլ ԺՊ-ի նշանակում էին պահանջում: Արմավիրի մարզպետ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջացած իրավիճակում ԺՊ-ի նշանակումը օրենքով է կանոնակարգվում, եւ ինքն այլ որոշում չի կարող կայացնել:

«Ես ուղղակի իրավասություն չունեմ այլ մարդու նշանակել, քանի որ եթե համայնքապետի լիազորությունները ժամամնակվորապես դադարեցվում են համայնքապետի տեղակալն է նշանակվում: Մենք հասկանում ենք այդ դժգոհությունները, փորձում ենք բերել խաղաղ լուծումների: Բայց սահմանված կարգ գոյություն ունի, ուղղակի չենք կարող համայնքի աշխատողներին աշխատանքից ազատել, քանի որ իրենք պաշտպանված են համայնքային ծառայողի օրենքներով»,- ասել է մարզպետը` նշելով, որ համայնքապետարանը շարունակում է աշխատանքը:

Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով ամռանից բողոքի ակցիաներ էին ընթանում Արշալույսում։ Բնակիչները հայտարարում էին, որ Գրիգորյանը ժամանակին Մանվել Գրիգորյանի հետ բազմաթիվ ապօրինություններ է կատարել և դրա համար պետք է պատասխան տա։

Ինքը ՝ Զարզանդ Գրիգորյանը, լրատվամիջոցների հետ զրույցներում բազմիցս հայտարարել է, որ  տարաձայնություններ ունի Մանվել Գրիգորյանի հետ եւ 10 տարուց ավելի է ՝ չի շփվում նրա հետ։

Փետրվարի 28–ին որոշում է կայացվել՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ