Հասարակություն - Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ «Նիվա»-ով բարձրացած 36-ամյա քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան

Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ մարտի 8-ին «Նիվայով» բարձրացած 36-ամյա քաղաքացին, ով՝ ի նշան բողոքի, փորձել է ավտոմեքենան վառել, տեղափոխվել է հոգեբուժարան, հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրը նշում է, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստերով:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրից ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանին։

Վերջինս իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայով, ըստ հետաքննության, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ավտոմեքենայով բարձրացել էր Արգիշտի փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի գլխավոր մուտքի դիմաց և ցանկացել այրել ավտոմեքենան։

Քաղաքապետարանի անվտանգությունն իրականացնող ոստիկանության ծառայողների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հետագա գործողությունները կանխվել էին։

Կայքի տեղեկություններով՝ պատճառը եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից փողոցային առևտրի արգելքը, ինչի համար էլ Ռ. Ջնդոյանը անհամաձայնություն է ցուցաբերել և փորձել է նման եղանակով իր բողոքի ակցիան անել։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ռ. Ջնդոյանը տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժական կենտրոն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ