Հասարակություն - Փետրվարին հացի գինն աճել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.0%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում, այդ թվում, ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1.2%-ով:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում էլ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 2.5%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ: Ըստ վիճակագրության՝ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.7%-ով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ