Հասարակություն - Բրյուսել մեկնել եմ ամուսնուս հետ ինքնաթիռում շփվելու համար. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մանրամասնեց, թե ինչու է ամուսնու հետ Բրյուսել մեկնել։

«Մեկնել եմ, որովհետև նման այցերը, երբ ես պատվիրակության կազմում չեմ, բայց կարող եմ ուղեկցել իմ ամուսնուն, միակ հնարավորությունն են, որպեսզի մենք շփվենք միմյանց հետ։ Ինչո՞ւ է դա միակ հնարավորությունը, որովհետև ամուսինս աշխատանքի է գնում, տանից դուրս է գալիս ամեն օր առավոտյան 7։30, վերադառնում է լավագույն դեպքում 9։30-10։30 կամ ավելի ուշ։ Եթե նույնիսկ 9։30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում ու շարունակում է աշխատել։ Ստացվում է՝ ուղղակի մենք շաբաթներով չենք շփվում, և դա փաստ է»,-ասաց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ թաքնվելու խնդիր չեն ունեցել, այցի մասին հայտարարված չէր, քանի որ ինքը պաշտոնական պատվիրակության կազմում չի եղել, պաշտոնապես չի ուղեկցել ամուսնուն։

Դիտարկմանը, թե Հակոբյանը պաշտոնական ինքանթիռով է մեկնել, նա ասաց. «Այդ ինքանթիռն այպես, թե այնպես մեկնում է Բրյուսել, ինքաթիռում նախատեսված այն տեղը, որտեղ ես եմ նստում, որևէ մեկը չի նստում, այսինքն կա սրահ, կային բազկաթոռներ մեկից ավելի։ Այդ ինքնաթիռը թռնում էր, կամ ես այդտեղ նստած, կամ չնստած, տարբերությունը պատկերացնում եք, չէ՞։

Երբ իմ ամուսինը մեկնում է, իր համար անպայման ամրագրվում է սենյակ, վճարվում է այդ սենյակի համար։ Ընդ որում պետությունների ղեկավարների համար գոյություն ունեն ստանդարտներ, ինչը ենթադրում է ոչ միայն բարձր կարգի, այլև անարդարացված մեծ սենյակներ, որտեղ կարելի է երբեմն տեղավորել մեկից ավելի ընտանքի նույնիսկ»։

Իսկ Մարիամ Փաշինյանի համար առանձին համար են ամրագրել, ինչի համար վճարել են անձնական միջոցներից։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ