Հասարակություն - Բերդ-Ճամբարակ ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը փակ են բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բերդ-Ճամբարակ ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ