Հասարակություն - Աբովյանի, Գավառի, Աշոցքի, Սևանի, Ապարանի ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աբովյանի, Գավառի, Աշոցքի, Սևանի, Ապարանի, Արագածի ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում բուք է:

Աբովյան-Սևան և Ապարան-Արագած ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են: Վարորդներին հորդորում ենք առայժմ խուսափել նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ