Հասարակություն - Մետրոյի նոր կայարանը կլուծի Աջափնյակի վթարային բնակֆոնդի խնդիրը. քաղաքապետի խոսնակ

Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում եւ հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչեւ Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչեւ Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ:

Բայց քանի որ գնացքատար կամրջի կառուցումը բավական թանկ հաճույք է, այս ընթացքում առաջարկ եղավ՝ կառուցել ավելի թեթեւ կոնստրուկցիայով կամուրջ՝ միայն հետիոտնի համար: Այսինքն, մետրոյի կայարանը վերջանալու էր թունելի մոտ, եւ ուղեւորները ճանապարհը մինչեւ Աջափնյակ շարունակելու էին ոտքով՝ լավագույն դեպքում, շարժասանդուղքի վրա (ինչպես, օրինակ, մեծ օդանավակայաններում):

Սա հարմար տարբերակ էր այնքանով, որ անհամեմատ փոքր ծախսի շնորհիվ հնարավոր կլիներ մետրոյի կայարան բացել ու ըստ էության, կատարել նախընտրական խոստումը:

Բայց քաղաքապետ Մարությանը դեմ էր այս գաղափարին, որովհետեւ դա կնշանակեր, որ զգալի ծախսերով հանդերձ, փաստորեն կկասեցվեր մետրոպոլիտենի զարգացումը այս ուղղության վրա: Քաղաքապետը իր թիմի հետ միասին գերադասեց գնալ ավելի դժվար ճանապարհով ու փորձել կառուցել կայարան Հրազդանի աջ ափին՝ հետագայում այն դեպի Դավթաշեն զարգացնելու հեռանկարով:

Սրա համար պետք կլինի շահագրգռել բիզնեսին՝ շինարարություն սկսելու այդ հատվածում եւ մասնակցելու մետրոյի շինարարությանը: Բացի դրանից, այս կայարանի կառուցումն ու հետագա զարգացման ռեալ հեռանկարը ավելի գրավիրչ կդարձնի թաղամասը կառուցապատողների համար ու միաժամանակ թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը»,-ասված է գրառման մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ