Հասարակություն - Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը մեքենայով ընկել է ջրամբարը. փրկարարները դուրս են բերել նրա դին

Փետրվարի 24-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու դին:

Shamshyan.com- հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի է, և ղեկին եղել է պայմանագրային զինծառայող:

Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա հասցնել դեպքի վայր, որպեսզի ավտմեքենան դուրս բերեն ջարամբարից:

Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:

Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ