Հասարակություն - Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոք ներկայացել քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել է եւ դրա դեմ ներկայումս վերաքննիչ բողոք է պատրաստվում, որն ավարտական փուլում է:

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկ, որ մեղադրվում էր  միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար, արդարացվեց, անմեղ հայտարարվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից,  իսկ Ալիկ Բանդուրյանի թիկնապահը՝  «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը, որ մեղադրվում էր  առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու համար, արդարացվեց։

 

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում 2016-ի նոյեմբերին կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էր, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ