Հասարակություն - Վախճանվել է Լուիզ Մանուկյան-Սիմոնը՝ բարերար Ալեք Մանուկյանի դուստրը

Մանուկյան-Սիմոն հիմնադրամից հայտնել են, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր 85 տարեկան հասակում վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը։

«Մեծ մարդասեր, ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ եւ խիստ բնավորության մեջ ազնվագույն եւ գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը¸ Հայաստանում կրթության գործի՝ առաջին հերթին՝ Երեւանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին։

Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության եւ սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները, այլեւ օրինակ եւ խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։ Խորին ցավակցություններ եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ