Հասարակություն - Փաշինյանը գրքեր է նվիրել անցորդներին եւ նվեր ստացել «Գիտելիքների հանրագիտարան»

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաեւ որպես Գիրք նվիրելու օր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է գրախանութ:

Փաշինյանը գրքեր է գնել ու բացատրել, որ այդ գրքերը նվիրելու մարդկանց․ գրախանութի տնօրենն էլ նրան նվիրել է «Գիտելիքների հանրագիտարան»։ 

Այնուհետեւ Փաշինյանը մակագրել է գրքերը և փողոցում նվիրել պատահական անցորդների: Այս նվիրատվությունն ուղեկցվել է սելֆիներով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ