Հասարակություն - Հայաստանը այն երկրների տասնյակում է, որոնց քաղաքացիներին 2019-ի հունվարին մերժել են Վրաստան մուտքը

Հայաստանը այն երկրների տասնյակում է, որոնց քաղաքացիներին ընթացիկ տարվա հունվարին մերժել են Վրաստան մուտքը: Ըստ Վրաստանի ՆԳՆ տվյալների՝ 2019 թվականի հունվարին Վրաստան մուտքն արգելվել է արտասահմանյան պետությունների 1587 քաղաքացիների:

Վարկանիշը գլխավորում են Իրանը (576 մարդ) եւ Հնդկաստանը (366): «Երրորդ տեղում է Ադրբեջանը, հունվարին այս երկրի 124 քաղաքացիների թույլ չեն տվել մտնել Վրաստան: Այս ժամանակահատվածում սահմանը չեն կարողացել հատել Թուրքիայի 116 քաղաքացիներ, ինչպես նաեւ Թուրքմենստանի 72, Ռուսաստանի 58, Հայաստանի 50, Ուզբեկստանի 44, Պակիստանի 28, Եգիպտոսի 16 քաղաքացիներ»,- ցույց են տալիս Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները:

Նշենք նաեւ, որ ըստ վիճակագրության՝ մուտքի մերժումների թիվը, 2018 թվականի հունվարի համեմատությամբ, ավելի քան 50 տոկոսով մեծացել է, այդ ժամանակ մերժվել էր միայն 1047 արտասահմանցի: «Ամբողջ 2018 թվականին Վրաստան մուտքն առավել հաճախ մերժվել է Իրանի եւ Հնդկաստանի քաղաքացիներին՝ համապատասխանաբար 3,2 հազար եւ 2,2 հազար մարդու: Վրաստանում վիզային ռեժիմի խախտումներով առաջատարը Իրանի քաղաքացիներն են (1,5 հազար մարդուց ավելի) եւ Չինաստանի (715 մարդ): Անցյալ տարի Վրաստանից առավել հաճախ արտաքսել են Թուրքիայի քաղաքացիներին (15 մարդ) եւ Բանգլադեշի (13 մարդ)»,- «Sputnik-Գրուզիայի» փոխանցմամբ՝ հայտնել են գերատեսչությունից:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ