Հասարակություն - «Ես իրենց անվանում եմ եվրոմամաներ կամ եվորքույրիկներ»․ Փաշինյանի խոստովանությունը

Ես ուզում եմ անկեղծ խոստովանություն անել Եվրոպայի 2 լիդերների մասին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, Loft ակումբում «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ անկեղծ խոստովանություն անել Եվրոպայի 2 լիդերների մասին։ Առաջինը՝ Անգելա Մերկելն է, երկրորդը՝ Լիտվայի նախագահը։ Այս 2-ը ինձ ցնցել են եւ զարմացրել են այն հոգատարությամբ ու խանդաղատանքով, որով նրանք վերաբերել են եւ վերաբերում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջին մեր խոսակցությունից զգացել եմ էն ջերմությունը, էսպես ասած էն վախը, որ հանկարծ էս ամենը չձախողվի՝ զգույշ կլինես էստեղ, էս մի բանը էսպես չանես, այ սենց կանես, իմ փորձից գիտեմ եւ այդ հոգատարությունը իմ զգացած ամենացնցող դրվագն է եւ կոնկրետ Անգելա Մերկելի հետ կապված եւ դա շատ հուզիչ պահ է։ Ես իրենց անվանում եմ եվրոմամաներ կամ եվորքույրիկներ, ասոցիացաին էդպես է։ Երբ որ նրանք այնպիսի խանդաղատանքով են վերաբերում էս ամեն ինչին, ինչպես հարազատ մայրը, քույրը կամ ընտանիքի անդամները կարող են վերաբերել այս ամենին»,- ասաց նա։


Փաշինյանն ընդգծեց, որ այս ամենում ինքն աշխահաքաղաքական ոչ մի նենգություն չի նկատել «Կար մարդկային, սովորական, պարզ հոգատարություն մի երեւույթի համար, որ իրենց համար էլ դարձել է շատ սիրելի»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ