Հասարակություն - Հովհաննես Իգիթյանը միաձայն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօրվա նիստում առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Հովհաննես Իգիթյանի թեկնածությունը, ով այդ հանձնաժողովում աշխատելու փորձ ունի: Իգիթյանն առաջին գումարման Ազգային ժողովում գլխավորել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Վերջինս ասել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում աշխատելու են ընդհանուր հետաքրքրություններ գտնելու ուղղությամբ: Բացի այդ, շարունակելու են զարգացնել արտաքին դիվանագիտության ինստիտուտը: Հովհաննես Իգիթյանի թեկնածությունը միաձայն ընդունվել է, և նա ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ