Տարածաշրջան - Սաակաշվիլին դեռ վաղ է համարում իր վերադարձը Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բելգիական Լյեժ քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեռևս չի ցանկանում վերադառնալ Վրաստան։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։


Քաղաքական գործչի խոսքով՝ իր վերադարձի համար հիմա երկրում անբարենպաստ վիճակ է։ Նա հայտարարել է, որ հող է նախապատրաստում դրա համար՝ նշելով, որ չի կարող նայել իր երկրի «ոչնչացմանը»։

Իր ելույթի ժամանակ նա խոսել է նաև Վրաստանում անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Նա անհրաժեշտ է համարում 1-1,5 մլն վրացիների վերադարձը հայրենիք։ Բացի այդ, նախկին նախագահը կողմ է հանդես գալիս Վրաստանի քաղաքացիություն տրամադրելուն բոլոր նրանց, ովքեր ծնվել են Վրաստանում։ Բացի այդ, Սաակաշվիլին հայտարարել է, որ ունի երկրի ղեկավարությունը խաղաղ ճանապարհով փոխելու պլան։

Դեռևս հունվարի 28-ին Սաակաշվիլին խոստացել էր Վրաստան վերադառնալ և փոխել իշխանությունը։ Նրա խոսքով՝ ինքը հայրենիք կվերադառնա, եթե վստահ լինի, որ «Վրաստանի ակտիվ մասն ու ընդդիմությունն» իր համար կապահվեն երկրով ազատ տեղաշարժ գոնե 72 ժամով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ