Հասարակություն - Հայկական գնդակից ադրբեջանցի զինծառայող է սպանվել. ադրբեջանական ԶԼՄ-ներ

ունվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov): Ինչպես հաղորդում է Razm.info-ն, այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի ՊՆ-ն որևէ հայտարարություն չի արել զինծառայողի մահվան մասին։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերջինս սպանվել է հայկական գնդակից։ Նշվում է, որ Ռյուսթեմովը զորակոչվել էր անցած տարվա հունվարին, ծառայում էր Բեյլագանի զորամասերից մեկում։

Զինածառայողը լուսանկարում խաղաղապահ զորքերի (“Peacekeeping forces”) համազգեստով է։ Կարելի է ենթադրել, որ նա ինչ–որ ժամանակ ծառայել է հենց այդ զորքերում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ