Հասարակություն - Դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները.

«Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին:
Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները:

«Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ