Քաղաքական - ԱԳՆ. Հայաստանի վարչապետը Իրան այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան նախատեսված է ընթացիկ տարվա փետրվարի վերջին։ Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ նա դեռ չի կարող ներկայացնել օրակարգի մանրամասները, բայց այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի հարաբերությունների բոլոր հարցերը, ինչը բնորոշ է բարեկամական երկու երկրներին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ փետրվարին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ