Քաղաքական - ԱԺ հատուկ նիստում կներկայացվի կառավարության ծրագիրը, առաջիկա օրերին նախագիծը կհայտնվի կայքում

Ազգային ժողովի հատուկ նիստում կներկայացվի կառավարության ծրագիրը, իսկ առաջիկա օրերին e-gov.am կայքում պետք է հրապարակվի նաեւ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ նշելով.

«ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» Կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ԱԺ պետք է ներկայացվի Կառավարության գործունեության ծրագիրը: Այնուհետ՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Հաջորդիվ արդեն կգումարվի խորհրդարանի նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով:

Ի դեպ, Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տրամաբանական է, որ Կառավարության ծրագրի հենքում կլինեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրույթները ու երկրի զարգացման այն մոդելը, որը կարտացոլի բնակչության տարբեր սոցիալական խմբերի պահանջները։

Հ.Գ. Առաջիկա օրերին e-gov.am կայքում պետք է հրապարակվի նաեւ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ