Հասարակություն - Տեղումների հենց սկզբից Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարնի լրատվական ծառայությունը հայտնում է, որ տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները.

«Հարգելի քաղաքացիներ, ուրբաթ լույս շաբաթ գիշերը սկսված ձյան տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ որոնցում ներգրավված են մեքենա-մեխանիզմներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ:

Մայրաքաղաքում բնականոն կյանքն ապահովելու համար մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհները, այնպես էլ մայթերը, բակային տարածքները, աստիճանները և այլն:

Հիշեցնում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար շատ կարևոր է երևեկության դուրս գալ բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ