Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը հետաձգվեց

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքները: Հայաստանի գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվեց: Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն իրենց բողոքը ավարտեցին, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունեցավ:


«Մենք մեր առարկությունները ներկայացրինք, բայց չավարտեցինք` աշխատանքային օրվա հետ կապված: Նիստը տեղափոխվեց ամսի 4-ին` 12:00: Մեր առարկությունների խնդիրն այն է, որ մենք գտնում ենք` գրավի կիրառումն անթույլատրելի է, ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման որոշումը օրինական է և հիմնավոր է»,- ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ