Հասարակություն - Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել. Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը նոր հայտարարություն է արել

Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը twitter-ի էջում հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացնում է, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չկա:

«Հայցելով հանրության ներողամտությունը` տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրիմացության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի արտահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,- հայտնում են դեսպանությունից:

Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Հաագայում շենքի փլուզման հետևանքով հայ երիտասարդ է զոհվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ