Քաղաքական - Նախագահը չի պատրաստվում հիմնել որևէ կուսակցություն և աջակցել որևէ կուսակցության. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնաբանել է այն խոսակցությունները, թե իբր իր հետ կապ ունեցող կուսակցություն է ստեղծվում: Մասնավորապես, լրագրողներից մեկն ասել է, որ խոսքը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի կողմից հայտարարված քաղաքական ուժի մասին է:

Լրագրողի ճշող հարցին՝ արդյո՞ք նախագահը մտադրություն ունի ինչ-որ կուսակցություն հիմնել կամ հիմնավո՞ր են այն խոսակցությունները, թե նախագահը կապ ունի նոր քաղաքական ուժի հետ, Արմեն Սարգսյանն այսպես է արձագանքել.

«Արթուր Ղազինյանին, մանավանդ նրա հորը ճանաչում եմ իմ համալսարանական տարիներից: Նրա հայրը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ռեկտորն է: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը չի պատրաստվում հիմնել որևէ կուսակցություն և աջակցել ուղղակի կամ անուղղակի որևէ կուսակցության»,- ասել է նախագահը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ