Քաղաքական - Մանվել Գրիգորյանի առաջարկած գույքը դեռ պետք է գույքագրվի, գնահատվի դրա արժեքը, և այս ամենից հետո ներկայացվի Կառավարության որոշմանը. Նարեկ Բաբայան

Մանվել Գրիգորյանի նվիրատվությունների հետ կապված առայժմ առաջընթաց չկա:
Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առաջարկած գույքը դեռ պետք է գույքագրվի, գնահատվի դրա արժեքը, և այս ամենից հետո ներկայացվի կառավարության որոշմանը: Ընդունելու դեպքում կոմիտեն աճուրդի համար սահմանելու է մեկնարկային գին:

«Բավականին աշխատանք կա անելու: Պետք է պարզաբանվի նաև՝ ինչ իրավական տեսքով է այն իրականացվելու»,- նշեց Նարեկ Բաբայանը:


Նվիրատվությունների արժեքի վերաբերյալ կոմիտեի կողմից հստակ տեղեկություն չկա, բայց Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը, մասնավոր ընկերության գնահատմամբ, 5 մլրդ դրամ է:

Մանվել Գրիգորյանն առաջարկում է մեկ գույք, մեկ ընդհանրական բաց բաժնետիրական ընկերություն՝ 25 տարբեր վկայականներով: Մեկ ընդհանրական պարսպապատ տարածքում կա հյուրանոց, առանձնատներ, ձիաբուծարան, կուղբաբուծարան և այլն: Գույքը գտնվում է Էջմիածնի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի համայնքային տարածքներում:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 
235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ