Քաղաքական - Հաստատվել է ԵԽԽՎ-ում ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակության կազմը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արտահերթ նիստում քննարկվել և հաստատվել է «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը :

Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը: Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը , Սոս Ավետիսյանը  Տաթև Հայրապետյանը և Միքայել Մելքումյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ