Քաղաքական - ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը

ԱԺ աշխատակազմի ղեկավար, ըստ ամենայնի, կնշանակվի նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական Տիգրան Գալստյանը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունը հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Տիգրան Գալստյանը 2002–2003 թթ.-ին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ որպես խանութ-սրահի ղեկավար, 2003-2006 թթ.-ին դարձել է նույն ընկերության մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ, այնուհետև՝ 2007-2008 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի խորհրդի նախագահի օգնական և 2009-2018 թթ.-ին՝ ընկերության խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. սեպտեմբերի 10-ին Տիգրան Գալստյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում նաև, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, սակայն վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ես չեմ լինի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, բայց պարոն Գալստյանը, ըստ ամենայնի, կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավար»:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ