Քաղաքական - Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները․ քվեարկությունն ավարտվեց

Ազգային ժողովի այս նստաշրջանի թերևս ամենաինտրիգային հարցը պարզվեց․ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։ Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․


Վահե Էնֆիաջյան – 108 կողմ,
Մանե Թանդիլյան – 19 կողմ։
Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը։ Նրանց ձայները բաշվեցին հետևյալ կերպ․

Ալեն Սիմոնյան – 109 կողմ, 20 դեմ, 1 անվավեր, 2 բացակա
Լենա Նազարյան – 124 կողմ, 3 դեմ, 3 անվավեր, 2 բացակա։
Քվեարկության այս արդյունքները քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահն ընտրվել է երեկ՝ ԱԺ նիստի առաջին իսկ ժամերին։ 131 կողմ, 1 անվավեր քվեներով այդ պաշտոնում ընտրվել է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Արարատ Միրզոյանը։ Նրան, փաստորեն, աջակցել են ԱԺ անցած բոլոր ուժերը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ