Հասարակություն - Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով․ Հայկ Մարության

Հունվարի 13-ի երեկոյան ձյան տեղումների սկսելուն պես Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ մեքենասարքավորումների, աղ ու ավազի միջոցով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ տեղումների դադարելուց հետո աշխատանքներ են տարվում երկրորդական փողոցների, բակային տարածքների և մայթերի ձնամաքրման ուղղությամբ:

«Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով մայրաքաղաքում ձնամաքրման և երթևեկության հետ կապված խնդիրներին: 

«Ես էլ նույնպես ամբողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները, հենց Մյասնիկյան պողոտայում անձամբ կանգնել եմ ու հետևել տրանսպորտին: Ամառային անվադողերով մեքենաները ոչ մի կերպ չէին կարողանում բարձրանալ վերև, միանգամից ստեղծում էին խցանում, իրար էին խփում, փակվում էր ամբողջ փողոցը, և մեր տեխնիկան չէր կարողանում հասնել տեղ: Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով»,- ասել է քաղաքապետը՝ կոչ անելով փոխել ամառային անվադողերը ձմեռայինով:

Նշենք, որ երեկ տեղացած ձյան պատճառով քաղաքի տարբեր հատվածներում խցանումներ են տեղի ունեցել։ Չմաքրված փողոցները բազմաթիվ վթարների պատճառ են դարձել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ