Հասարակություն - Առողջապահության նախարարությունը մտահոգված է, որ քաղաքացիները չեն պատվաստվում սուր շնչառական հիվանդությունների դեմ

«Մենք ներկա պահին հետազոտել ենք մոտ 549 նմուշ, և այս նմուշների մեջ 51-ը, այսինքն՝ 9%-ը H1N1 է, 24%-ն այլ շնչառական վարակներ են, և 33%-ի մոտ ընդհանրապես բացասական է եղել»,- այս մասին Առողջապահության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Վանյանը նշել է, որ բոլոր ռիկային խմբերում մոնիթորինգ են իրականացրել: Այսինքն՝ իրավիճակը գնահատում են ամենօրյա ռեժիմով:

«Անցած տարվա համեմատ՝ որոշակի աշխուժացում նկատվում է: Անցած տարի շատ հանգիստ ընթացավ, ոչ մի խնդրահարույց բան չկար, և եթե համեմատենք 2016 թվականի հետ, այն ժամանակ, իրոք, դեպքերի աճ ունեինք: Համաճարակաբանական ցուցանիշներով բարձրացման էական ու լուրջ միտում չունենք»,- սեզոնային հիվանդությունների տարածվածության մասին ասել է Արտավազդ Վանյանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը նաև շեշտում է, որ, ցավոք, մեր քաղաքացիների համար գրիպը հիվանդություն չի համարվում, և վերջիններս անտեսում են գրիպի սրացման վտանգներն ու հետևանքներն ու հիվանդ վիճակում գնում են աշխատանքի:

«Առողջապահության նախարարությունն ասում է, որ կան խոցելի խմբեր, այսինքն՝ կան խմբեր, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ: Գրիպը շատ արագ կարող է վատ կերպով նպաստել քրոնիկ հիվանդություն ունեցողի վրա և ընդհուպ հասցնել մահվան: Առողջապահության նախարարությունն ասում է՝ «քրոնի՛կ հիվանդներ, պատվաստվե՛ք»: Մեծ դժվարությամբ պատվաստանյութ է հայտնաբերվում ու բերվում, որպեսզի մենք կարողանանք մեր ռիսկային խմբերին պատվաստենք»,- ասել է Վանյանը:

Վերոնշյալ ռիսկային խմբերի մեջ են մտնում 0-5 տարեկանները, 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու բուժաշխատողները: Ըստ Վանյանի՝ պատվաստվելու առումով շատ վատ պատկեր ունենք, քանի որ ռիսկային խմբերում գտնվող մարդիկ չեն պատվաստվում, և ցուցանիշները շատ ցածր են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ