Քաղաքական - Չեմ պատրաստվում արտագաղթել, նույնիսկ եթե նոր իշխանությունները այլընտրանք չթողեն. Արփինե Հովհաննիսյան

Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ, իմ գործընկերների՝ Դավիթ Հարությունյանի եւ այլոց հետ կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Ուզում եմ ասել, որ ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել եւ լիցնեզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար եւս կզբաղվեմ, գումարած դրան՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձեւաչափի համար որոշ նախագծեր կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի, կարող եմ ձեզ խոստանալ, որ հանրային քաղաքականությունից եւ ձեր հետ շփումներից (լրագրողների-խմբ.) չեմ խուսափելու»,–ասել է նա։

 

Արփինե Հովհաննիսյանը շեշտել է՝ չի արտագաղթելու եւ հույս հայտնել, որ ՀՀ իշխանություններն այնպիսի պայմաններ չեն ստեղծի, որ այլ այլընտրանք, քան ատագաղթելն է, չունենա. «Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել, Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենիքն է եւ ես շարունակելու եմ այստեղ գործունեություն ծավալել, որքան էլ որ պաթետիկ հնչի եւ որքան էլ որ հերոսական հնչի, պատասխանատվություն զգում եմ մի շարք զարգացումների համար եւ մի շարք զարգացումներին ընդառաջ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է առերեսվի։ Կարծում եմ, որ գործունեության ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար թույլ տալու են, որ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնեմ եւ նրանց շահերը պաշտպանեմ»։

Հարցին՝ եթե առաջարկներ ստանա, կհամաձայնի պետականաշինության ոլորտում գործել, նա շեշտել է՝ «եթե»–ներով հարցերի չի սիրում պատասխանել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ