Քաղաքական - Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ, որ դրանք անհիմն են. Արմեն Գևորգյան

Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում եւ համարում եմ, որ դրանք անհիմն են։ Այս մասին այօր՝ հունվարի 11–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին։

Հարցին, արդյոք առարեսում կատարվել է իր եւ գործարար Սիլվա Համբարձումյանի հետմ, Արմեն Գեւորգյանը պատասխանեց.


«Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Ես շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ, հիմա դրա ժամանակը չէ»,–ասաց նա։

Նշենք, որ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ