Քաղաքական - ԱԺ-ում լինելու է Սփյուռքի հետ հարցերի մշտական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

Նոր Ազգային ժողովում լինելու է Սփյուռքի հետ հարցերի մշտական հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, նոր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նման նախագիծ կա:

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ԲՀԿ-ից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Խոսքը համակրանքի մասին չէ: Խոսքը տրամաբանության մասին է, որ ամենաշատը քաղաքացիները ձայն են տվել ԲՀԿ-ին, եւ դա մեզ համար ազդակ է, նաեւ ինչ-որ չափով հրամայական է: Մեզ համար տարբերություն չկա»:


Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության, ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից: «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ այդ պաշտոնի համար առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, սակայն ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտոնը բաժին կհասնի ավելի մեծ խմբակցություն ունեցող ընդդիմադիր խմբակցության թեկնածուին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ