Հասարակություն - Դուք չեք տխրում, մենք ենք տխրում. Փաշինյանը՝ Միրզոյանի հրաժեշտի խոսքին ի պատասխան

Մինչ կառավարության օրակարգին անցնելը, ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ համատեղ աշխատանքի համար:


«Խոսում եմ իմ անունից, բայց վստահ եմ՝ նաև գործընկերներիս անունից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարո՛ն վարչապետ, կառավարության մյուս գործընկերներին այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Բոլորիս համար սա հսկայական փորձառություն էր, նաև շատ պատասխանատու աշխատանք: Հաշվետու լինելու բազմաթիվ առիթներ կլինեն, հույս ունեմ, որ պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Իսկ տխրելու առիթ չկա, քանի որ անցնում ենք շատ պատվաբեր աշխատանքի, շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց Միրզոյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ժպիտով ասաց.

«Դուք չեք տխրում, մենք ենք տխրում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ