Հասարակություն - Նորակոչիկներին արդեն թույլատրվում է բջջային հեռախոս ունենալ․ զինկոմ

Այսօր մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի ձմեռային զորակոչը, ու դրա նորամուծությունը բջջային հեռախոսների թույլտվությունն է։ Այս զորակոչից սկսած՝ նորակոչիկները կարող են իրենց մոտ կրել հեռախոս, որը չպետք է ունենա տեսաձայնագրելու հնարավորություն։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։

Նա տեղեկացրել է, որ զորքերում հեռախոսների գործածությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվելու, ինչին պետք է հետևեն հրամանատարները՝ սկսած սերժանտական կազմից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ