Քաղաքական - Արմեն Գրիգորյանը Ղազախստանի ԱԽ քարտուղարի հետ հեռախոսով քննարկել է Կարագանդայում ստեղծված իրավիճակը

2019 թվականի հունվարի 8-ին կայացավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական - ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:

ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:

ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին եւ մերձավորներին:

Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարեւորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության եւ հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի եւ արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարեւորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ անմիջական կապի շարունակականության ապահովման կարեւորությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ