Հասարակություն - Անբարեկարգ ճանապարհների ամենաթողությունը Վերին Չարբախի գերեզմանոցում

Երևանի Վերին Չարբախ թաղամասի՝ Կարմիր Բլուրին հարակից գերեզմանոցում, իրենց հարազատների շիրիմներին այցելած քաղաքացիները անհարմար վիճակում են  հայտնվել՝ ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով: Ամենուրեք ջրափոսեր են և ջրակույտեր, որոնք դժվարանցանելի են դարձնում դեպի շիրիմներ տանող ճանապարհները: 

Քաղաքացիները կոչ են անում քաղաքապետարանին լուծել առկա խնդիրները և բարեկարգել ճանապարհները:

Սա միայն մեկ օրինակն է քաղաքում գտնվող գերեզմանատների ճանապարհների անբարեկարգ վիճակի մասին:

Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և քաղաքապետարանը ուշադրություն կդարձնեն քաղաքացիների համար անչափ կարևոր այդ վայրի խնդրին և քայլեր կձեռնարկեն դրանք վերացնելու համար:

                                                                                                                              

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ