Հասարակություն - Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվող պատարագին ներկա են նաև գործադիրի անդամներ

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Նշենք, որ ներկա են նաև բարձրաստիճան այրեր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պատարագին մասնակցում են նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և այլք:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ