Հասարակություն - Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Երևանի քաղաքապետարան

Հունվարի 4-ին` ժամը 12։47 դրությամբ, Երևանում շտապօգնության կանչերի թիվը կազմել է 861 (օրական ծառայությունը միջինում սպասարկում է 800 կանչ), ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները բաց են նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին, որտեղ ժամը 11։00-15։00-ն հերթապահում են տեղամասային թերապևտներ և մանկաբույժներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացվում է ռենտգեն հետազոտություն։

Խնդրում ենք, շտապօգնության ծառայությանը դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի արդյունքում չտուժեն այն քաղաքացիները, որոնք կարիք ունեն անհետաձգելի բժշկական օգնության»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ